Աչքներս լույս․ «Արմենիա Պրեմիումի» նոր սերիալում էլի «վայելելու» ենք Արման Նշանյանի՝ կովի լզած մազերը և ֆալշ խաղը

Ուրեմն այսօր աչքովս ընգավ նոր՝ «Փրկեք մեր հոգիները» սերիալի թիզերը, որի գլխավոր դերակատարը ոնց հասկացա Արման Նշանյանն է:
Զարմանում եմ՝ ինչպես են առհասարակ նրան գլխավոր դերեր տալիս, ինչ սկզբունքով, մանավանդ եթե հեռուստասերիալը ուզում է բարձր ռեյթինգ ունենա Արմանին չպետք է ընտրի որպես գլխավոր դերակատար. ախր շատ ֆալշ է խաղում, իսկ պաթոսը շատ է: Նրա հանդեպ ոչինչ չունեմ, բայց զզվեցինք արդեն նրա կովի լզած սանրվածքից, որը տարիների ընթացքում չի էլ փոփոխվում, նրա կեղծ և պաթոսային խաղից, որին օրինակ ես չեմ հավատում:
Ինչքան կարելի է տառապող և նույն դեմքի արտահայտությամբ ամեն տեղ խաղալ, զզվեցինք իրոք: Լավ ուրիշ դերասան չկար՞, որ մի քիչ ավելի սիրված և խարիզմատիկ լիներ: Մեկ-մեկ ինձ թվում է Արմանը իրական կյանքում էլ է խաղում, ես կասեի անգամ լոգանք ընդունելիս նույն այդ տառապած դեմքով է:

Комментарии

Популярные сообщения из этого блога